Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Բացահայտվել է գիշերային մղձավանջների պատճառը

Բացահայտվել է գիշերային մղձավանջների պատճառը

Կանադացի գիտնականների ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Sleep ամսագրում, ցույց է տվել, որ գիշերային մղձավանջներում  վախն այնքան էլ մեծ դեր չի խաղում: Ճիչով արթնանալու պատճառ կարող է լինել նաեւ տխրության, զզվանքի կամ մեղքի զգացումը:

 

Փորձին մասնակցել են հարյուրավոր մարդիկ: Ուսումնասիրելով հազարավոր երազների բովանդակությունը՝ մասնագետները համոզվել են, որ գիշերային մղձավանջների մեկ երրորդի պատճառը վախը չէ:

 

Ըստ փորձագետների՝ տղամարդիկ հաճախ են երազում  տեսնում պատերազմներ եւ աղետներ, կանայք՝ անձնական վեճեր, հայտնում է utro.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

 

Գիշերային մղձավանջներ ունեցող մարդիկ հաճախ են տառապում անքնությամբ, նյարդային լարվածությամբ, Պարկինսոնի հիվանդությամբ: 

 

Ուսումնասիրությունը կատարել են իսպանացի բժիշկները՝ 60 տարեկանից բարձր հիվանդների շրջանում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. azbyka.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ